ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
-Ծրագրի նկարագիրը- «Ուսումնական էլեկտրոնային տեսանյութերը՝ տարրական դասարաններում ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոցներ» թեմայով ծրագիրը նախատեսված է հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: Համավարակով պայմանավորված հեռավար ուսուցում իրականացնելը որոշակի դժվարություններ առաջացրեց տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչների համար, քանի որ տարրական դասարաններում սովորող աշակերտները դժվարանում են ինքնուրույն օգտվել տարբեր էլեկտրոնային կրթական հարթակներից: Ուսուցիչների մի մասը հեռավար դասերը անցկացնում են zoom հավելվածի միջոցով, սակայն հաճախ աշակերտները բացակայում են, և ցավոք, ուսուցիչը չունի ժամանակ մեկ անգամ ևս դասը մանրամասն բացատրելու: Ուսուցիչների մի մասն էլ աշխատում էր viber, messenjer, whatsApp հավելվածներում խմբեր ստեղծելով և այդ խմբերում նյութեր տեղադրելու միջոցով: Դասի թեման հասանելի դարձնելու համար, ուսուցիչը կարող է էլեկտրոնային տեսանյութեր ստեղծելու համար նախատեսված ծրագրերի միջոցով օրվա դասի թեման տեսագրել, որտեղ ձայնային ուղեկցությամբ նյութը ներկայացնում է այնպես, ինչպես կաներ առկա դասի ժամանակ և տեղադրի համացանցում, տարբեր հարթակներում, youtube-ում: Դասարանում տրված նյութի թղթային տարբերակին կարող է փոխարինել տեսանյութում տրված նյութով: Այն հմտությունները, որոնք պետք է զարգացվեն, կարող են ներառվել տեսանյութերում: Փորձը ցույց տվեց, որ այն թեմաները, որոնց համապատասխան ստեղծվել են տեսանյութեր և կիրառվել են դասապրոցեսի ընթացքում, շատ ավելի լավ են յուրացվել աշակերտների կողմից: Ուսումնական էլեկտրոնային տեսանյութերի կիրառումը դասապրոցեսի ընթացքում ևս անհրաժեշտ է, քանի որ դասաժամը դարձնում է ավելի հագեցած, հետաքրքիր և արդյունավետ: Ուսումնական տեսանյութերի կիրառումը արդյունավետ է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների ուսուցումը կազմակերպելու համար: -Ծրագրի նպատակը-
Ուսուցիչները օգտվելով համապատասխան հավելվածներից, ծրագրերից (CamStudio, Bandicam, Screencast-O-Matic) կկարողանան ստեղծել ուսումնական էլեկտրոնային տեսանյութեր: Զարգացնել ուսուցիչների մասնագիտական հմտություններն ուսումնական էլեկտրոնային տեսանյութերի պատրաստման և կիրառման գործում: Զարգացնել ուսուցիչների ինքնաուսուցմամբ զբաղվելու կարողությունները: Թեման հասանելի դարձնել աշակերտներին, և ընձեռնել նրանց հնարավորություն՝ ցանկացած պահի լսել և դիտել մատուցվող նյութը: Ուսումնական էլեկտրոնային տեսանյութերի միջոցով ուսուցման գործընթացն առավել դյուրին դարձնել: